Իրանի նախագահն Իսրայելը “քաղցկեղային ուռուցք” է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 15:55

Իրանի նախագահը օգոստոսի 16-ին Երուսաղեմի օրվա առթիվ ուսումնական հաստատությունում կազմակերպված ցույցում ելույթի ժամանակ ասել է.”Իսրայելի գոյության փաստն ինքնին վիրավորական  է մարդկության համար: Այդ պետությունը ոչնչացման ենթակա է”:

Բացի այդ, նա հայտարարել է, որ նոր Մերձավոր Արևելք է կառուցվելու, որտեղ չեն լինի “սիոնիստներ ու ամերիկացիներ”:

Վերջին ժամանակներում հրեական պետությունը ակտիվացրել է Իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծման վերաբերյալ իր սպառնալիքները: Իրանն իր հերթին հավելել է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ  բնույթ է կրում:

Իրանցի զինվորականները հայտարարել են գրոհի դեպքում Իսրայելի ոչնչացման մասին:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply