Քլինթոն. «Ամերիկան կգտնի ռուսական ՈԱԿ-ներին ֆինանսավորելու այլ ճանապարհներ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2012 14:43

ՌԴ նախագահ Վ. Պուտինի ստորագրած «Ռուսաստանի Ֆեդերացիայի օտարերկրյա գործակալի ֆունկցիաներ կատարող ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող առանձին իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը միանշանակ չի ընդունվել Ռուսաստանի հասարակության կողմից:

Օրինակ, տեղեկատվական-վերլուծական   «Սովա» ՈԱԿ-ի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին հայտարարել է, որ ավելի դժվար օրեր էլ են իրենք անցկացրել, սակայն այսուհետ յուրաքանչյուր չինովնիկի համար «օտարերկրյա գործակալի» հետ հաղորդակցվելու դժվարություններ են առաջանալու, քանի որ դա հնչում է գրեթե այնպես, ինչպես «օտարերկրյա լրտեսը»:

Իսկ նոր օրենքի հեղինակները նշում են, որ ՈԱԿ-ին այսօր պակասում է թափանցիկությունը: Դրան նոր  օրենքի հակառակորդները հակադրում են այն հանգամանքը, որ բոլոր ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ինչ որ բան են ստանում արտասահմանից, լրացուցիչ ֆինանսական հաշվետվություններ են ներկայացնում արդարադատության նախարարությանը, իսկ վերջինս էլ այդ ամենն ի ցույց է դնում իր կայքում, թեև այդ հաշվետվությունը շատ նման է հարկային ծառայության պահանջածին և միևնույն հաշվետվությունը երկու տեղ ներկայացնելն անիմաստ է:

Ռուսաստանն ընդունել է այնպիսի մի օրենք, որի նմանը վաղուց գործում է ԱՄՆ-ում,- նշել է ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների ալյանս» կազմակերպության փորձագետ Անատոլի Սլուցկին: Նա զարմանք է արտահայտում, որ ԱՄՆ պետքարտուղար տիկին Քլինթոնը փոխանակ ուրախանալու ամերիկյան փորձի նմանօրինակ կիրառմամբ, հայտարարել է, որ «Ամերիկան կգտնի ռուսական ՈԱԿ-ներին ֆինանսավորելու այլ ճանապարհներ»: Ռուս փորձագետը  նշել է, որ Հարվարդում և Վաշինգտոնի Կենանի ինստիտուտում դասախոսությունների շարք կարդալուց հետո իրեն առաջարկել են մեկ տարվա դրամաշնորհ, որը, սակայն, ինքը մերժել է: Սլուցկին ասում է, որ  դրամաշնորհ վերցնելը որևէ մեկի վրա ստվեր չի նետում և որևէ մեկին «ազդեցության տակ գտնվող գործակալի» չի դարձնում, բայց վստահաբար ասում է, որ ինքը պատկերացնում է այն արմատական նպատակները «հանուն որոնց ԱՄՆ Սենատը առանձնացնում է միջոցներ ռուսական ՈԱԿ-ներին օժանդակելու համար… Մեր նոր օրենքը պետք է ողջունել և ոչ թե հալածել»,- ընդգծել է փորձագետը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply