Խմբավորումը ղեկավարում էր քրեական շրջանակներում հայտնի Մելիքսեթյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 15, 2011 1:19

Մերձմոսկովյան Վիդնոե քաղաքի դատարանը շորթող ավազակախբի գործով դատավճիռ է կայացրել: Հանցախմբի  ակտիվ անդամներն էին միլիցիայի «Զուբր» հատուկ ջոկատի աշխատակիցները: Փաստաթղթերում ասվում է , որ խմբավորումը ղեկավարում էր քրեական շրջանակներում հայտնի Մելիքսեթյանը:  Իսկ հատուկ ջոկատայիններին նա օգտագործել էր մարդկանց  գողանալու համար:

Դատավճռի հրապարակումը  կատարվեց փակ ռեժիմով, քանի որ յոթ  մեղադրյալներից հինգը հատուկ ջոկատի  աշխատակիցներ էին: Մյուս երկուսը քրեական շրջանակներում Հայտնի «Կյաժ» մականունով Հակոբ Մելիքսեթյանն է և իր բարեկամ, կոշկակար Սամվել Ոսկանյանը:

Քննիչներին հաջողվել է ապացուցել այդ խմբի կողմից կատարած երկու առևանգման դեպք: 2009թ.  մարտի  6 -ին բնակելի Պրոֆսայուզի փողոցի շենքի վրա տեղադրած դիտարկման տեսախցիկը ֆիքսում է, թե ինչպես մուտքին է մոտենում մգեցրած  ապակիներով «Գազելը»:  Որոշ ժամանակ անց փողոց է դուրս գալիս մերձմոսկովյան ապակու գործարանի տնօրենը: Միկրոավտոբուսից  դուրս են թռչում զինված մարդիկ և տանում գործարարին:

Գործարանի տնօրենի հարազատներից սկսում են պահանջել կես միլիոն դոլար  փրկագին:

«Ինչպես պարզվեց,  նրա ունեցվածքի մասին տեղեկությունները խիստ  չափազանցված էին, նրանք այդպես էլ չեն ստացել գումարը: Եփրեմյանը բաց է թողել տուժածին »,-պատմում է քննչական ծառայութնան մամուլի պատասխանատու  Վլադիմիր Մարկինը:

Այդ առևանգման պատասխանատուն Արմեն Եփրեմյանն էր, նա ինչպես պնդում են քննչական կոմիտեում , կարողացել է հավաքել ՄՀՈՋ-ի նախկին և ներկա աշխատակիցներից խումբ:

Քննչական փորձերի կադրերում  կալանավորված ոստիկաններից մեկը ցույց է տալիս,  թե իրենք ինչպես են գողանում մի այլ գործարարի: ՄՀՈՋ-ականները`զինված ՏՏ ատրճանակներով և Կալաշնիկով ավտոմատներով,  անցնում են ցանկապատի վրայով, հետո փոքր պատուհանից մտնում են առանձնատուն, բարձրանում  երկրորդ հարկ:  Սենյակներից մեկում  քնած էին երեխաները, իսկ մյուսում հանցագործները գտնում են իրենց զոհին:

Իրենց զոհին առևանգողները պահել են մոտ մեկ ամիս և ամբողջ ժամանակ բանակցություններ են վարել նրա հարազատ եղբոր հետ:

Այս գործում հետաքրքիր է քրեական հեղինակություն Կյաժի ` Հակոբ Մելիքսեթյանի դերը: Զոհերից մեկի հարազատները դիմել էին ոստիկանություն` խնդրելով օգնություն: Մելիքսեթյանը գտել է առևանգման կազմակերպիչ Արմեն Եփրեմյանին և առաջարկել է իր մոտ աշխատել:  Երբ ՄՀՈՋ-ականները փախցրեցին երկրորդ գործարարին, նրա եղբայրը, որից պահանջում էին փրկագինը, նույնպես դիմել է Կյաժին: Այսինքն մի մարդու, որը կազմակերպել էր առևանգումը:

Այսինքն Կյաժը առաջին աղբյուրից գիտեր, թե հյուրանոցների տերը որքան է պատրաստ վճարել և այդ պատճառով արդյունքում  առևանգողները ընդունեցին գործարարի պայմանները`համաձայնել 27 միլիոն ռուբլի փրկագնին: Սակայն գումարի փոխանցումը տեղի չունեցավ: Բոլոր ինն էլ կալանավորվեցին:

«Այս տարի հուլիսին Արմեն   Եփրեմյանը և ՄՀՈՋ-ի մի աշխատակից`Ալեքսանդր Մալիշևը դատապարտվեցին յոթ և ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի   բանտում»,-պատմում է  Վլադիմիր Մարկինը :

Դիտվել է 3022 անգամ:
Print Friendly

Leave a Reply