Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն առաջինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2011 12:36

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Մալթայում անցկացված Եվրոպայի առաջնության  ընտրական մրցաշարում և պայքարը շարունակելու իրրավունք ստացավ: Հայաստանի հացվքականը , նախ, առավելության հասավ Ֆարերյան կղզիների թիմի (1:0) նկատմամբ, ապա ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վրաստանի ներկակացուցիչների հետ (0:0): Իսկ վերջին խաղում մեր երկրի ընտրանին ոչ-ոքի` 1:1 հաշվով հանդիպումն ավարտեց Մալթայի հավաքականի հետ: 14-րդ րոպեին Ռեյչել Կուշյերին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Քրիստինե Մանգասարյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը:
Մյուս հանդիպումում վրացուհինեը  1:0 հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների ընտրանուն:
Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի: Վիճակահանությամբ կկազմավորվի 7 խումբ, որոնցում հանդիպումները կանցկացվեն շրջանաձև մրցակարգով: Մրցաշարը կանցկացվի 2011-ի սեպտեմբերի 17-ից  մինչև 2012-ի սեպտեմբերի 19-ը:

Մրցաշարային աղյուսակ
Խ  Հ   Ո Պ Գ   Մ
1. Հայաստան  3  1   2 0 2-1  5
2. Մալթա        3   1  1  1 2-3 4
3. Վրաստան   3  1   1  1 1-1  4
4. Ֆարեր.  կղ. 3  1   0  2 2-2 3

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply