Թեհրանում ցուցարարներին քշեցին արցունքաբեր գազով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 10:18
Մարտի 8-ին իրանական անվտանգության ուժերը ցրեցին ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ: Մուսավական շարժումն ու մեկ այլ ընդդիմադիր` Մեհդի Քարուբին իրենց կողմնակիցներն կոչ արեցին դուրս գալ Թեհրանի փողոցներ` Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ոստիկանությունն ու բասիջների կառավարամետ կիսազինվորական ենթակառույցներն արդեն նախապես տեղակայված էին Թեհրանի կենտրոնում: Արցունքաբեր գազը կիրառվել է Էնքելաբ (Հեղափոխական) հրապարակում կուտակումները ցրելու նպատակով: Ցուցարարների թվի մասին խոսք չկա:
Նույն օրը Մուսավիի կայքում հայտնվեց ընդդիմադիրին ու նրա կնոջը տնային կալանքից հանելու ու բանտ տեղափոխելու մասին լուրի հերքումը: Լուրն այն մասին, որ Մուսավիին ու Քարուբիին իրենց կանանց հետ տեղափոխել են Թեհրանի բանտերից մեկը կայքում հայտնվել էր փետրվարի 28-ին: Երկրի դատախազության անանուն աղբյուրը օրը ևեթ հերքեց լուրը, հայտարարելով, որ Ահմադինեջադի քաղաքական հակառակորդները գտնվում են իրենց տներում և նրանց «շփումները» սահմանափակ են:






Facebook
Tweet This
Email This Post
