Եգիպտոսում նախագահի աթոռին հավակնում է երկու թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2011 10:06

Կահիրեում  քրիստոնյա–կոպտերի  երեքօրյա  ցույցերը վերաճեցին  մահմեդականների հետ ընդհարման: Եգիպտոսի  մայրաքաղաքի  փողոցներ էին  դուրս եկել տասնյակ  հազարավոր մարդիկ, ովքեր  բռնել էին խաչեր  և  քարեր, նրանք պահանջում էին պատժել կոպտական եկեղեցու  վրա  հարձակվողներին:  Կատաղած  ամբոխին կարողացավ  հանգստացնել  բանակը: Զինվորները  օդ էին կրակում: Անկարգությունների ժամանակ մեկ մարդ է  զոհվել:

Եգիպտոսում  իրավիճակը անկայուն է. Մուբարաքի իշխանությունը տապալված է,  դեռևս պարզ չէ, թե ով կգա իշխանության: Իրենց պատրաստակամությունը նախագահի աթոռի համար պայքարելու հայտնել են երկու հայտնի քաղաքական դեմք: Դրանք են Արաբական պետությունների  Լիգայի  գլխավոր  քարտուղար Ամր Մուսան և ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար  Մոհամեդ  ալ-Բարադեին:

Մուսան խոստացել է ,որ եթե իրեն ընտրեն ,նա մեկ ժամկետից ավել չի պատրաստվում ղեկավարել երկիրը: Նա նաև շեշտել է, որ նախագահական ընտրությունները պիտի խորհրդարանականից  շուտ տեղի ունենան: Առայժմ նախատեվում է այն անց կացնել օգոստոսին: Մոհամմեդ  ալ-Բարադեին հայտարարել է , որ ինքը երջանիկ կլինի ծառայել եգիպտական ժողովրդին:

Տարվա սկզբին Եգիպտոսում ընթացող զանգվածային ընդվզումների ժամանակ Բարադեին ընդդիմության մեջ էր  և ղեկավարում էր «Ազգային միավորում հանուն փոփոխությունների» շարժումը, որի նպատակը  երկրում բարեփոխումներ կատարելն էր: Հիմա նախագահի լիազորությունները  կատարում է մարշալ Մոհամեդ Հուսեյն Թանթաուին:

Ալ-Բարադեին երկրում և արտասահմանում մեծ  ժողովրդականություն  ստացավ, երբ   2005 թվին ՄԱԳԱՏԷ-ի հետ միասին ստացավ Նոբելյան մրցանակ` «Ատոմային  էներգիայի օգտագործումը ռազմական նպատակների համար կանխելու և  այն խաղաղ նպատակներին ծառայեցնելու  ջանքերի համար»:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply