Facebook-ում այսուհետ հնարավոր է վարձույթով ֆիլմեր դիտել

Օրվա լուր | | March 9, 2011 9:44

Մարտի 8-ին ընկերությունը թողարկեց  սոցիալական Facebook  ցանցում  օն-լայն ֆիլմերի դիտման համակարգը:

Ընտրված ֆիլմի դիտումը կարժենա 3  դոլար կամ էլ 30 վիրտուալ «ապառիկ», որը կկիրառվի իբրև ցանցի օնլայն տարադրամ: Ձեռք բերած ֆիլմը օգտագործողին հասանելի է ընդամենը 2 օր: Սկզբում այս համակարգը կաշխատի միայն ԱՄՆ-ի համար, սակայն Warner Bros.-ը մտադիր է ժամանակի ընթացքում այն հասանելի դարձնել նաև մյուս երկրների բնակչությանը:

Սա առաջին ծառայությունն է, որ հնարավորություն է տալիս ֆիլմեր դիտել Facebook-ում: Որպես առաջին ֆիլմ ընտրվել է  Քրիստոֆեր Նոլանի «Մութ արքայազնը», որը 2008-ին կինոցուցադրությունից հավաքեց ավելի քան մլն դոլար: Facebook-ն ամեն հեռարձակումից կգանձի 30 տոկոս:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply