Ֆիլադելֆիայի հոգևորականնեը կասկածվում են մանկապղծության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 9:19
Մարտի 8-ին Ֆիլադելֆիայում 21 հոգևորական է հեռացվել Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց` կապված մանկապղծության հետաքննության հետ:
Հետաքննություն անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացրել է ատենակալների մեծ կոլեգիան: Հետաքննության նյութերում նշվում է 37 հոգևորականի անուն : «Ես կրկին ցանկանում եմ ներողություն հայցել երեխաներին բռնաբարելու համար»,-հայտնել է Ֆիլադելֆիայի արքեպիսկոպոս Ջաստին Ռիգալին: Նա նշել է, որ ծառայությունից հեռացված հոգևորականները պատժվել են, թե ինչպես` չի պարզաբանում: Հռոմեական կաթոլիկ եկեղեցին սկանդալի կենտրոնում է դեռևս 2004-ից: Նույնիսկ Հռոմի պապը` Բենեդիկտ XVI չկարողացավ խուսափել այն մեղադրանքից, որ լինելով Մյունխենի արքեպիսկոպոս, ծածկել է իր թեմի մանկապիղծներին:






Facebook
Tweet This
Email This Post
