Ճապոնացիները զգուշացված են. ցունամի է մոտենում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2011 8:57

Այսօր  Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ցունամիի վտանգի մասին: Վտանգը սպառնում է խաղաղօվկիանոսյան  Հոնսյուին, որը Ճապոնական արշիպելագի ամենախոշոր կղզին է: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել օվկիանոսում, Տոկիոյից 160 կմ հեռավորության ու 10 կմ խորության վրա: Ցունամիի ալիքները կարող են հասնել 1,5 մետրի: Կարծում են, որ դրանք մեծ վնաս կհասցնեն: Իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 403 կմ  հյուսիս-արևելք, իսկ ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ: Ավերածութունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան: Ստորգետնյա ցնցումներն անմիջականորեն զգացվել են Տոկիոյում, որը նույնպես գտնվում է  Խաղաղ Օվկիանոսի ափին:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply