Ստեփանակերտում տեղի է ունեցել կլոր սեղան` նվիրված Շուշիի հիմնախնդիրներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 8, 2011 16:19
Մարտի 2-ին Ստեփանակերտում, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կլոր սեղան` նվիրված Շուշիի պատմական հուշարձանների վիճակին:
Հրավիրվածների թվում էին ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Շուշիի փոխքաղաքապետ Յուրի Ավանեսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը:
Ինչո±ւ են Շուշիի պատմական հուշարձանները, որոնք ամբողջ ազգի հարստությունն են, այսօր այսպիսի անմխիթար վիճակում, և ինչ են անում պետական կառույցներն այդ խնդիրները լուծելու համար: Ահա այն հիմնական հարցերը, որոնք շոշափվեցին հանդիպման ընթացքում:
Տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը կարծում է, որ Շուշիի պատմական հուշարձանների հիմնախնդիրը ոչ թե հանրապետության երկու կամ երեք կառույցի, այլ ամբողջ պետության խնդիրն է: Անհրաժեշտ է ակտիվ քարոզչական աշխատանք տանել հասարակության հետ, որպեսզի պատմական հուշարձանների ներկայիս վիճակը գոնե ավելի չվատանա: Ս. Շահվերդյանի խոսքով` պատմական հուշարձանների ավելի քան 80%-ը վթարային վիճակում է: ՙԵթե անգամ Արցախի ամբողջ բյուջեն ուղղվի Արցախի պատմական ժառանգության
վերականգնմանը, կպահանջվի առնվազն 50 տարի, որպեսզի վերականգնվեն բոլոր հուշարձանները՚,- ասում է տուրիզմի վարչության պետը:
Կլոր սեղանի մասնակիցները բարձրացրին հայ ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկի` Ռեալական ուսումնարանի շենքի հարցը, որը ներկայումս վթարային վիճակում է: ՙԴեռ 10 տարի առաջ շենքի վերականգնման համար անհրաժեշտ էր 3 մլն դոլար,- ասում է Ս. Շահվերդյանը,- հիմա արդեն անհրաժեշտ է առնվազն 15 մլն: Պետությունն ի վիճակի չէ վերականգնելու Ռեալական ուսումնարանի շենքը՚:
Յու. Հայրապետյանի խոսքով, Շուշիի վերականգնումը պատվի հարց է: Վերջին 2 տարվա ընթացքում քաղաքում քիչ բան չի արվել, սակայն անելու դեռ շատ բան կա: Նա նշեց օրենսդրության մեջ առկա խնդիրները և քաղաքապետարանի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմների բացակայությունը:
Առաջարկվեց տեսահոլովակներ պատրաստել Շուշիի պատմական հուշարձանների վերաբերյալ և տարածել դրանք ամբողջ աշխարհում` որոշակի հուշարձանը հետագա օգտագործման իրավունքով վերականգնելու առաջարկով:
Skype-ի միջոցով կլոր սեղանին միացան սփյուռքի Կիպրոսի և Անգլիայի ներկայացուցիչները, որոնք առաջարկեցին ավելի ակտիվ օգտագործել հայկական սփյուռքի տեղեկատվական հնարավորությունները, որպեսզի համատեղ փորձենք լուծել Շուշիի առկա հիմնախնդիրնե






Facebook
Tweet This
Email This Post
