Թուրք գեղեցկուհուն Գերմանիայի մուտքի թույլտվություն չեն տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 15:07

Գերմանիայում կազմակերպվելիք Top Model of The World 2011-ի մրցույթի թուրք մասնակցին Գերմանիայի մուտքի թույլտվություն չեն տվել։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ թուրք գեղեցկուհի, մոդել Սեզգի Մելեքը չի կարողացել մեկնել Գերմանիա՝ մասնակցելու մարտի 16-ին կայանալիք մրցույթի փորձնական միջոցառումներին։

Մրցույթում Թուրքիայի պատասխանատու Վելի Հարմանդան նշել է, թե ինքը զարմացած է նման մակարդակի մրցույթում սկանդալային այս իրադարձության համար։ «Նույնիսկ աֆրիկյան 3-րդ կարգի երկրների ներկայացուցիչներին են մուտքի թույլտվություն տվել, իսկ մեր ներկայացուցչին՝ ոչ»,-ասել է Վելի Հարմանդան։

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply