Լուի վան Գալը կհեռանա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 8, 2011 15:03
2011-ի մրցաշրջանի ավարտից հետո Մյունխենի «Բավարիա» Ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կազատի իր զբաղեցրած պաշտոնը 2011: Ի դեպ, հոլանդացի մասնագետի և ակումբի ղեկավարության հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանալու է 2012-ին: Սակայն կողմերն այդ մասին ընդհանուր հայտարարի են եկել: Վան Գալը «Բավարիայի» ղեկը ստանձնել է 2009-ի ամռանից: Նրա թիմը 2009-ին դարձել էր Գերմանիայի չեմպիոն, նաև դուրս էր եկել 2009-10-ի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ: Սակայն «Բավարիան» Գերմանաիայի ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս: Կայացած 25 տուրից հետո մյունխենցիները վաստակած 42 միավորով 5-րդ տեղում են և աղյուսակը գլխավորող Դորտմունդի «Բորուսիայից» ետ են մնում 19 միավորով: ՉԼ մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթել է «Միլանին»: Լուրեր են շրջում, որ Գալին կարող է փոխարինել Լիվերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Յուպ Հանկեսը:Այդ պաշտոնի հավակնորդներ են համարվում նաև հոլանդացիներ Գուս Հիդինկը, Մարտին Յոլը, ինչպես նաև ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:






Facebook
Tweet This
Email This Post
