Անփառունակ տեղում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 8, 2011 13:12
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 11 հնարավորից վաստակելով 7 միավոր, 228 մասնակիցների պայքարում գրավեց 31-րդ տեղը: Մեր շախմատիստը հաջող էր մեկնարկել, սակայն հետո փչացրեց իր գործերը: 8,5-ական միավորով 1-8-րդ տեղերը բաժանեցին Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան), Եվգենի Գլեյզերովը, Միխայիլ Ուլիբինը ( երկուսն էլ` Ռուսաստան), Մերաբ Գագունաշվիլին , Դավիթ Բենիձեն (երկուսն էլ` Վրաստան), Նիջադ Մամեդովը,Ղարիբ Հուսեյնովը ( երկուսն էլ` Ադրբեջան), սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականը գրավեց Տիվյակովը: Նա որպես պարգև ստացավ նաև 8 հազար դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
