Ֆիլիպինուհիները չեն ուզում վաճառել իրենց մարմինը,իսկ կորեուհիները`աշխատել գիշերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 13:25

Կանանց օրը այսօր նշում են շատ երկրներում: Յուրօրինակ կերպով այն նշում են  երկու երկրում` Ֆիլիպիններում և Հարավային  Կորեայում: Մանիլայի կենտրոնում հավաքվել էին գեղեցիկ սեռի հազարավոր ներկայացուցիչներ , հաղորդում է  «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Նրանք երկրի իշխանություններին կոչ են արել  ուշադիր վերաբերվել կանանց իրավունքներին:  Ֆիլիպինյան  կանանց կարծիքով,նրանք մինչ այժմ  տառապում են անհավասարությունից: Աշխատանքի բացակայության  պատճառով նրանք  ստիպված սեքս ծառայություններ են  մատուցում: Այդ  անարժան զբաղմունքով  երկրում զբաղվում է կանանց մեծամասնությունը:

Իրենց իրավունքներն են պաշտպանել նաև Հարավային Կորեայի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Իհարկե ուրիշ ձևերով: Սեուլի փողոցներում աղջիկները կազմակերպել են Ֆլեշ-մոբ: Պարերն  ու երաժշտությունը կանանց տոնի հիմնական առանձնահատկությունն էին: Որոշ աղջիկներ տոնակատարությանը  մասնակցում էին գիշերազգեստներով: Դրանով նրանք իշխանություններին կոչ են արել կրճատել  գիշերային աշխատաժամանակը:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply