Ավստրալիայի քաղաքացին պաշտոնապես իր սեռը գրանցել է`«անորոշ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 9:51

Ավստրալացի Նորի Մեյ Ուելբին աշխարհում առաջին մարդն է, որ պաշտոնապես  իր սեռը գրանցել է`«անորոշ»: Նա Ավստրալիա է եկել Անգլիայից, երբ ընդամենը 7 տարեկան էր: 1980-ին` 28 տարեկանում նա սեռափոխության նպատակով վիրահատվեց: Սակայն, ժամանակի հետ հասկացավ, որ իգական սեռը նույնպես իրենը չէ ու դադարեց բժշկի նշանակած հորմոններն ընդունել: Վիրահատությունից 20 տարի անց նա հայտարարել է, որ ինքն իրեն ոչ կին և ոչ էլ տղամարդ է համարում: Նրա կարծիքով, սեռի մասին ցանկացած նշում կլիներ անթույլատրելի սխալ: Քանի որ բժիշկները նույնպես չկարողացան այս մարդու սեռը որոշել, ուստի  նա դիմեց Ավստրալիայի իշխանություններին` իր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու խնդրանքով:

«Ինձ չի սազում ոչ արական, ոչ էլ իգական սեռը: Այս իրավիճակում պարզագույն լուծումը` սեռական նույնականացումից ազատվելն է»,-ասում է անորոշ սեռի մարդը:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply