Բացահայտվել է Չապլինի ծագումը. բոլորը ցնցված են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 9:26

Ո՞վ կարող էր մտածել, որ համընդհանուր սիրո արժանացած կատակերգակ դերասանը ծագումով գնչու է:

Բոլորը գիտեին, որ Չապլինը ծնվել է արտիստների ընտանիքում, հայրը` Չապլին ավագը, երգիչ է եղել , ինչպես և մայրը` Հաննա Չապլինը: Հայտնի դերասանի երեխաները փորփրել են հոր գրադարակներն ու մի նամակ գտել, որում ասվում է, որ Չարլին ծնվել է այգում` գնչուական սայլի վրա: Նրա մայրը «գնչուական թագուհի» է եղել:

Նամակը գրել է Չապլինի զարմիկը, որոշելով գտնել իր բարեկամին: Նա է բացահայտել իր զարմիկի ծագումը և նշել, որ Չապլինի իսկական մայրը կրկեսի  հետ  շրջագայությունների է մեկնել: Չապլինի որդին` Մայքլն ասում է, որ այդ նամակը հայրը պահել է իր առանձնասենյակում, ընդ որում, չի կարելի ասել` սոսկ հետաքրքրությունից: Ստահոդ նամակները նա անմիջապես այրել է, վկայում են զավակները: Նշանակում է` այս լուրը ճշմարտացի է:

Դիտվել է 1766 անգամ:
Print Friendly

Leave a Reply