Վուդի Ալենն իր հաջորդ ֆիլմը կնկարահանի Հռոմում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 8, 2011 8:50
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2011-ի ամռանը: Վուդի Ալենը Հռոմն այն քաղաքների շարքն է դասում, որոնք իրեն շատ են դուր գալիս: Ներկայումս նա աշխատում է ֆիլմի սցենարի վրա: Դերասանական կազմի մասին լռել է, ասելով, որ սնահավատ է: Ի դեպ, Ալենի վերջին ֆիլմում ` «Կեսգիշերը Փարիզում» դերասանական կազմում է նաև Կառլա Բրունին (Նիկոլյա Սարկոզիի կինը): Ֆիլմով Կաննի 64-րդ կինոփառատոնի բացումն է լինելու, որը տեղի կունենա 2011-ի մայիսի 11-ին:






Facebook
Tweet This
Email This Post
