Ոսկերչական խանութը թալանվեց 45 վայրկյանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 8:29

Մոսկվայի Միտինոյի շրջանում երեկ, մարտի 7-ին թալանվել է ոսկերչական խանութի սրահը: «Հանցագործները զինված են եղել մուրճերով: Նրանք կոտրել են բոլոր ցուցափեղկերը և հավաքել ոսկյա զարդերը»,- հաղորդել են հանցագործության ականատեսները: Նախնական տվյալներով, գողացված ապրանքի արժեքը կազմել է ավելի քան մեկ մլն ռուբլի:

Գողությունը շատ արագ` ընդամենը 45 վրկ  է կատարվել, այնպես որ աշխատողները նույնիսկ չեն հասցրել համապատասխան գործողություններ կատարել:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply