Անգլիային ֆինանսական նոր ճգնաժամ է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2011 8:17

Մեծ Բրիտանիան  հնարավոր է` նոր ճգնաժամի մեջ հայտնվի, եթե բանկային բարեփոխումներ  չանի: Այսպիսի հայտարարություն է արել Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը: Նրա կարծիքով, երկրի բանկային համակարգում   «առաջվա պես հավասարակշռության խախտում կա»,  որը կրկին մեծանում է: Պատճառը վարկային կազմակերպությունների` հաճախորդների հետ ոչ երկարատև գործարքներն են, այսինքն այդ կազմակերպություններն աշխատում են շահույթ ստանալ հենց հաջորդ շաբաթ:

Անգլիայի բանկն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է ճգնաժամի նոր ալիքի մասին: Բրիտանական տնտեսությունը համաշխարհային ճգնաժամի պատճառով հայտնվել է երկրի պատմության մեջ ամենաերկարատև ռեցեսիայի մեջ:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply