«Ալ Ջազիրա».Քադաֆին ապստամբներին առաջարկել է քննարկել իր հեռանալու պայմանները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 8, 2011 4:31
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով Լիբիայի ընդիմությանը, հաղորդել է, որ Մուամար Քադաֆին Անցումային ազգային խորհրդի ղեկավարներին առաջարկել է Բենգազիում անց կացնել Համընդհանուր ազգային կոնգրեսի նիստ/երկրի խորհրդարանը/, քննարկելու իր հրաժարականի պայմանները:
Ընդդիմության տվյալներով, այդ առաջարկը մերժվել է, քանի որ դա կնշանակեր Քադաֆիի պատվով հեռանալը և վիրավորական կլիներ ապստամբության ընթացքում զոհված լիբիացիների համար:
Հաղորդվում է, որ Մուամար Քադաֆին իր հեռանալու դիմաց պահանջել է ապահովել անվտանգությունը ու չդատել իրեն և իր ընտանիքի անդամներին: Ենթադրվում էր, որ նրա հեռանալուց հետո իշխանությունը կանցնի խորհրդարանի կողմից ձևավորված կոմիտեին:
«Ալ Ջազիրայի» տվյալներով, բանակցությունների համար Քադաֆին Բենգազի է ուղարկել Լիբիայի կառավարության նախկին ղեկավար Ջադալ Ազուզ Տալհիին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
