Ադամանդի բորսա` Զվարթնոց օդանավակայանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2009 19:17

dscn0322-1էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2009թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ադամանդագործության և ոսկերչության ոլորտում գրանցվել է վաճառքի անկում` 54,6 տոկոսով: Իսկ արտահանման ցուցանիշը կրճատվել է մոտ 33 տոկոսով:

Գերատեսչության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանն ասում է, որ այս պահին ադամանդագործության և ոսկերչության ոլորտում հումքի սեփական շուկա ձևավորելու խնդիր կա. «Մենք կարողանում ենք ներքին կարգով բավարարել սեփական ոսկու պահանջարկը: Իսկ ադամանդի հումքը ներկրվում է դրսից ու միայն վերամշակվում»:

2008թ-ին կառավարության որոշմամբ մշակվեց ադամանդագործության և ոսկերչության զարգացման մասին օրենքի հայեցակարգ. ոսկու ներքին շրջանառությունն ազատվեց ավելացված արժեքի հարկից: Վերացվեց նաև մեկ տոկոս շահութահարկի գումարը. եթե ոսկու մեջ ադամանդ կա, ավելացված արժեքի հարկը կազմում է 5-7 տոկոս, իսկ եթե չկա, տատանվում է մինչև 15 տոկոս:

«Այսօր ադամանդի վաճառքը կայունացված է, ինչը թույլ է տալիս նոր տեմպ հաղորդել ոլորտի զարգացմանն ու լուրջ ներկայացուցիչներ ներգրավել»,-ասում է Քոչարյանը:

Հայաստանում ադամանդի մշակման զարգացման համար Ռուսաստանը 100 մլն դոլար վարկ է տրամադրել: Ոլորտի զարգացման շրջանակներում Զվարթնոց օդանավակայանում կձևավորվի ադամանդի բորսա:

Դիտվել է 2032 անգամ:
Print Friendly

Leave a Reply