Չինաստանի իշխանությունները փակել են օտարերկրացիների համար Տիբեթի ճանապարհը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 7, 2011 23:24
Չինաստանի իշխանությունները ժամանակվոր փակել են Տիբեթի ինքնավար շրջան տանող ճանապարհը օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Այդ մասին հաղորդել են Չինաստանի զբոսաշրջության գործակալությունները, որոնք հայտեր չեն ընդունում մարտ ամսին Տիբեթի ուղեգրերի համար:
Որոշման պատճառների մասին չեն հաղորդում: Դիտորդները դա կապում են Տիբեթի զանգվածային ընդվզումների 3-րդ տարելիցի հետ, որոնց ճնշման ժամանակ` 2008-ին, տասնակ մարդիկ զոհվեցին: Ըստ իրավապաշտպանների տվյալների`Չինաստանի իշխանություններն այն ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են թույլ տվել: Այդ իրադարձություններից հետո ավելի քան մի տարի Տիբեթի մուտքը փակվեց օտարերկրացիների համար:
«Svobodanews.ru»






Facebook
Tweet This
Email This Post
