Կարկուտի պատճառով 33 ընտանիք անօթևան է մնացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2009 13:28

karkutԱրագածոտնի մարզի Միրաք գյուղի 33 ընտանիք անօթևան է մնացել օգոստոսի 8-ին տեղացած ուժեղ կարկուտի և քամու պատճառով. կոտրվել են տների տանիքները, պատուհանների ապակիները, մի շարք տներում` նաև գույքը: Պատճառվել է 10,5 մլն դրամի վնաս:
Արտակարգ իրավիճակների նախարարության հրահանգով` Միրաք գյուղում ստեղծվել է վրանային ավան` աղետից տուժած բնակիչների համար:
Կարկուտի և քամու հետևանքով համայնքը հոսանքազրկվել է, շրջվել են նաև ծառեր և էլեկտրական հենասյուներ:
Նույն օրը ուժեղ կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, Ռյա Թազա, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Մելիք, Սվաշեն եւ Սանգյառ գյուղական համայնքներում:
Տավուշի մարզում տեղացած խոշոր կարկուտից (մոտ 3 սմ տրամագծով) և ուժեղ քամուց տուժել են մարզի Սև Քար գյուղական համայնքի ցանքատարածքները: Քամին վնասել է անտառտնտեսության շենքի և մի շարք անասնապահական ֆերմաների տանիքները:
Վնասի չափերը պարզելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply