Լիբիայի իշխանությունները ապստամբներին ձիթենու ճյուղ են նետել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 7, 2011 23:05
Լիբիայի նախկին վարչապետ Ջադալլա Ազուզ ալ-Թալհին դիմել է Բենգազիի խռովարարներին` կոչ անելով բանակցություններ սկսել կառավարության հետ: Ուղերձը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, ուստի կարելի է այն համարել պաշտոնական, այս մասին հաղորդում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ Ալ-Թալհին ընդդիմադիրներին որևէ զիջման մասին չի խոսել:
Քաղաքական գործիչը կոչ է արել Բենգազիի ինքնակոչ կառավարությանը “ազգային երկխոսության շանս տալ ճգնաժամը հանգուցալուծելու համար, օգնել դադարեցնելու արյունահեղությունը և թույլ չտալ օտարերկրացիներին գալ և կրկին գրավել մեր երկիրը”: Նախկինում Մուամար Քադաֆիի կառավարությունը բանակցությունների սեղանին նստելու կոչով հանդես չի եկել: Անցած շաբաթ երկրի իշխանությունները նշանակեցին հատուկ ներկայացուցիչ, որը պետք է համադասի Բենգազիին մարդասիրական օգնություն ցույց տալը:
Վերջին օրերին կառավարական զորքերին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը մի շարք բնակելի վայրերի նկատմամբ: Reuters-ի տեղեկությամբ, մարտի 7-ին Լիբիայի զինվորականները շարժվում են արևելք ռազմավարական ծովափնյա ավտոմայրուղով: Նրանք հետ վերցրին ընդդիմադիրներից Բին Ջավադ քաղաքը: Բանակի ճանապարհին հաջորդը նավթարտահանող Ռաս Լանուֆ նավահանգիստն է, որ շարունակ ձեռքից ձեռք է անցնում: Ապստամբներին դուրս կմղեն Էլ Բրեգիից, Ռաս Լանուֆից, Էլ Նաուֆալիից և Սիրտաից: Վերջինս Մուամար Քադաֆիի հայրենիքն է, այնտեղ խոշոր ռազմաբազա կա:
«BFM.RU»






Facebook
Tweet This
Email This Post
