Էլինան երկրորդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 7, 2011 14:39
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած շախմատի կանանց «Գրան պրի» վերջին` 6-րդ մրցաշարում Էլինա Դանիելյանը բավարարվեց 2-րդ տեղով: Էլինա վերջին` 11-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ և հավաքեց 8 միավոր: Նույնպիսի արդյունքով մրցաշարն ավարտեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հումփի Կոներուն, ով լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց հաղթող: Նա ընդհանուր հաշվարկով առաջ անցավ վրացուհի Նանա Ձագնիձեից և իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցամարտին: Նա կմրցի չինացի Հոու Հիֆանի հետ: Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մարթա Ֆիերոյի հետ և գրավեց 9-րդ տեղը` 4,5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
