Հայաստանի ձյուդոյիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում մնացին առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2009 14:25

Բուդապեշտ

Հունգարիայի կայացած ձյուդոյի պատանեկան աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չընկան: Ի դեպ, Բուդապեշտում անցկացված մինչև 16 տարեկան ձյուդոյիստների այդ ստուգատեսում մեր մարզիկներից երկուսը մոտ էին պարգևի տիրանալուն, սակայն նրանք պարտվեցին բրոնզե մեդալի համար հանդիպումներում: Վճռական այդ գոտեմարտերում բախտն ուղեկից չէր Դավիթ Ղազարյանին (60 կգ), Մհեր Թավաքալյանին (73 կգ):

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply