Լոնդոնում ցուցադրվել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2011 14:56

Լոնդոնյան Թեյթ պատկերասրահում մարտի 7-ին  բացվել է մեկ կտավի ցուցահանդես. ցուցադրվել է Պաբլո Պիկասոյի “Մերկ կինը` կիսանդրու և կանաչ տերևների ֆոնին”: Այս կտավը պաշտոնապես համարվում է  արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը: Այն գնահատվել է 106,5 մլն դոլար:

Կտավը  չի ցուցադրվել  1961-ից, իսկ Մեծ Բրիտանիայում ցուցադրվում է առաջին անգամ: Պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Սերոտի խոսքով, կտավը ցուցադրության համար տրամադրել է տերը, որի անունը չի հրապարակվում: 1932-ին կատարված այս կտավի վրա Պիկասոն պատկերել է  իր սիրուհուն` Մարիա-Թերեզա Վալտերին, ում հետ ծանոթացել էր 1927-ին, Փարիզում: Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև 1930-ականները, իսկ 1935-ին Վալտերը ծնել է Պիկասոյի դուստր Մայային: Կտավի արժեքը որոշվել է 2010-ին,  Christie’s աճուրդում:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply