Ձախորդ օրեր Փարիզում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մարտի 7, 2011 14:22
Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող մրցելույթներ ունեցան Փարիզում ընթացող աթլետիկայի ծածկած մարզասրահների Եվրոպայի առաջնությունում: Վարդան Փահլևանյանը, հեռացատկելով 7,43 մ, 30 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 21-րդ տեղը և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ: Վազորդներ Ամալյա Շառոյանը, Արամ Դավթյանը և Սևակ Եղիկյանը նախնական փուլի մեկնարկներում ստորին տեղեր զբաղեցրին և նույնպես դուրս մնացին պայքարից:
Դիտվել է 1185 անգամ:





Facebook
Tweet This