Փարիզում սկսվում է դատական գործընթաց Ժակ Շիրակի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 7, 2011 13:30

Այսօր  Փարիզում  կսկսվի  նախկին  նախագահ  Ժակ  Շիրակի նկատմամբ դատավարությունը: Նրան  մեղադրում են  իր  լիազորությունները չարաշանելու և գումար  վատնելու  համար:

Հետաքննության  կարծիքով, 1990-ականներին   Շիրակը  ,երբ  Փարիզի  քաղաքապետն էր , ստեղծել էր  կեղծ  աշխատատեղեր:  Դրանք  նախատեսված էին  իշխող  “Միավորում   հանրապետությանը սատարելու համար”կուսակցության   բյուջեն  ֆինանսավորելու  քաղաքի գանձարկղի հաշվին: Հիմա նախկին   նախագահին  սպառնում է  մինչև   10  տարվա  բանտարկություն և 150հազար եվրո  տուգանք:

Պաշտպանող կողմը կարծում է ,որ  Շիրակը բոլոր հնարավորությունները ունի արդարացվելու: Հիմնական  մեղադրողը `Փարիզի քաղաքապետարանը  համաձայնել է մեղադրանքը ետ վերցնել: Դա կատարվել է  այն բանից հետո,երբ  Շիրակը և իշխող “Միավորում  ժողավրդական շարժման  համար”կուսակցությունը  որոշեցին   վերադարձնել  կեղծ  աշխատատեղերի համար  ծախսված միջոցները, – հաղորդում է  “Ռոսիա 24” հեռուստաալիքը:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply