Չեմպիոնը սկսեց հաղթանակով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 7, 2011 14:04
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Փյունիկը հաղթանակով սկսեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Թիմին հաջողություն բերեց Արարատում «Իմպուլիսի» հետ կայացած խաղում Վարազդատ Հարոյանի 44-րդ րոպեին խփած գնդակը: Այսպիսով, առաջին տուրից հետո «Փյունիկը» վաստակած 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հավելենք, որ առաջին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը հետաձգվել է և կկայանա մարտի 24-ին:






Facebook
Tweet This
Email This Post
