Վլադիմիր Իլյիչ Լենինի հրեական հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2011 13:08

ԽՍՀՄ-ում հոկտեմբերյան հեղափոխության ոգեշնչողի` Վլադիմիր Իլյիչ Լենինի ծագումը   շղարշով էր ծածկված. այն հավասարազոր էր պետական գաղտնիքին:  Բանն այ է, որ Լենինի նախնիների մեջ հրեաներ կան: Խորհրդային ղեկավարները վախենում էին, որ տեղեկությունից կարող է  օգտվել հակահրեականությունը: վերջերս լույս է տեսել ամերիկացի պրոֆեսոր Յոհան Պետրովսկի-Շտեռնի “Լենինի հրեական հարցը” գիրքը, որտեղ ասվում է. Լենինի ապուպապը` Մոշկո Բլանկը ազգությամբ հրեա էր: Գերմանական Sueddeutsche Zeitung –ը հրապարակել է այդ գրքի գրախոսականը, նշելով, որ իրականում հրեականը Լենինի մեջ այնքան քիչ է, որ նրան նույնիսկ կմերժեին հայրենադարձվել: Նրա ապուպապը` Բլանկը մկրտվել է հասուն տարիքում, իսկ պապին` Իսրայելին մկրտել են անմիջապես ծնվելուց հետո: Նա ամուսնացել է Աննա Գրասչոպի` շվեդական արմատներով գերմանուհու հետ: Պետրովսկի-Շտեռնն իր գրքում պատմում է, որ Լենինը նույնիսկ դրա մասին գլխի չի ընկել, որ իր նախնիների մեջ մաքուր հրեա կա. ՌՍԴԲԿ (6) անհարմար էր քննարկել ազգությունը. Մարդիկ ընդունվում էին այդ կուսակցություն, կոպիտ ասած` “հեղափոխական ազգությամբ”: Sueddeutsche Zeitung-ու ասվում է նաև, որ Լենինը նույն հաջողությամբ կարող էր  և իռլանդացի լինել, և իտալացի:  Վերջին հաշվով, դա ոչ մի նշանակություն չի ունեցել աշխարհի պատմության ընթացքի վրա: Սակայն այս տեղեկությունը կարող է ինչ-որ բան նշանակել “հրեական դավադրության” սիրահարների համար:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply