Քադաֆին հայտնել է հարկերի վերացման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2011 11:47

Լիբիայի պետական հեռուստաալիքներով տարածվել է հայտարարություն, որ իբր Լիբիայում վերացվել են արտադրական ու սպառման հարկերը, ինչպես նաև առաջին անհրաժեշտության  ներկրվող ապրանքների տուրքերը: Հեռուստատեսությամբ հայտնել են, որ կայացված որոշումը “ահաբեկչական խմբավորումների նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ”  առիթով է :

Կիրակի ապստամբները խոստովանեցին, որ իրենք ստիպված էին նահանջել Բին -Ջավադ քաղաքից, որը գտնվում է Ռաս- Լանուֆից արևմուտք: Ընդ որում, ընդդիմադիրները Ռաս -Լանուֆը հայտարարել են պաշտապանական վերջին գիծ: Քաղաքի ծայրամասերում շարունակվում են Քադաֆիի կողմնակիցների ու ապստամբների ընդհարումները:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply