Ֆորբսի ընտանիքը կվաճառի առանձնատունն ու արվեստի գործերի հավաքածուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2011 11:21

Ֆորբսի ընտանիքը վաճառքի է հանել Լոնդոնի առանձնատունն ու արվեստի ինքնատիպ հավաքածուն:  Ինչպես գրում է Financial Times թերթը, անշարժ գույքը վաճառվում է 12 մլն ֆունտ ստեռլինգով (19,5 մլն դոլար(:

Old Battersea House -ը գտնվում է Թեմզա գետի ափին, ունի 10 ննջասենյակ:  Այս տանը հյուրընկալվել են Ռոնալդ ու Նենսի Ռեյգանները, Մարգարեթ Թեթչերը, Ուորեն Բաֆեթը, Էլիզաբեթ Թեյլորը և թագավորական ընտանիքի բազմաթիվ անդամներ: Տան հետ գնորդը  կստանա ընտանիքի մասնավոր հավաքածուից նաև Վիկտորիանական դարաշրջանի արվեստի գործեր, այդ թվում` Թոմաս Գեյնսբորոյի կտավներից, հուշանվերներ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին:  Forbes-ի փոխնախագահ Քրիստոֆրչ Ֆորբսի խոսքով, առանձնատունը  վաճառվում է ընտանիքի ֆինանսական կարողությունը պահպանելու նպատակով:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply