Գերմանացիները հրաժարվել են էկոլոգիապես մաքուր բենզին գնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2011 11:01

Գերմանացիների 60-70 % հրաժարվել է մեքենայի մեջ էկոլոգիապես ավելի մաքուր Super E10 բենզին օգտագործել` վախենալով, որ շարժիչները շարքից դուրս կգան: E10- պահանջարկի բացակայության պատճառով տվյալ տեսակի բենզինի ավտոլցակայանները փակվել են:  Ավտովարորոդները գերադասում են ավելի թանկարժեք` А-98,  բենզին օգտագործել: Արդյունքում, ստացվել է այնպես, որ Գերմանիայում վառելիքաամբարները լցված են E10-ով, այն դեպքում, երբ նավթային գործարանները չեն հասցնում Supe-ի պատվերները բավարարել: Նախարար Ռայներ Բրյուդերդը խոստացել է մոտ ժամանակներս ստեղծված իրավիճակից ելք գտնել: ԵՄ որոշման համաձայն, մինչև 2013 թիվը պարտադիր կարգով E10-ը պիտի կիրառության մեջ մտնի, իսկ մինչև 2020 այն պետք է ԵՄ անդամ երկրներում կիրառվող վառելիքի 10%-ը կազմի: Ի դեպ, նոր վառելիքը 4 մլն ավտոմեքենայի տերերն համարել են անընդունելի:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply