Ճապոնիայի վարչապետը ընդունել է ԱԳՆ ղեկավարի հրաժարականը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2011 18:03
Ճապոնիայի վարչապետ ջՆաոտո Կանը ընդունել է ԱԳՆ ղեկավար Սեմյձի Մաեհարաի հրաժարականը, ով կիրակի հայտնել էր,որ ուզում է հրաժարական տալ իր շուրջը առաջացած ֆինանսական աղմուկի պատճառով:
Հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետը փորձել էր համոզել ԱԳՆ ղեկավարին հրաժարվել իր մտադրությունից ,բայց վերջինս պնդել էր իր հրաժարականը, հաղորդում է Կիոդո տեղեկատվական գործակալությունը հղում անելով կառավարական աղբյուրները:
“Ես ուզում եմ ներողություն խնդրել հասարակությանը կատարվածի համար”,-հայտարարել է Մաեհարան ասուլիսի ժամանակ:
Հինգշաբթի տարածված տվյալների համաձայն Ճապոնիայի ԱԳՆ նախարարը վերջին չորս տարին իբր ստացել է ոչ պակաս 200 հազար իեն (մոտ 2,4 հազար ) Հարավային Կորեայի 72-ամյա բնակչուհուց: Ճապոնիայի օրենսդրությունը արգելում է նվիրատվություն ստանալ արտասահմանյան ֆիզիկական և իրավաբանական անձերից; Մաեհարան մասնակի խոստովանել էր մեղադրանքը,նշելով ,որ ստացել է միայն 50 հազար իեն (600 դոլար): ” Դա ամբողջովին իմ պատասխանատվության մեջ է, – ասել է նախարարը: – Ես կվերադարձնեմ փողը և իմ ֆինանսական հաշվետվության մեջ ուղղումներ կմտցնեմ”:
ԱԳՆ ղեկավար Սեմյձի Մաեհարաի հրաժարականը,ով ներկա կառավարությունում համարվում էր վարչապետից հետո երկրորդ մարդը, մեծ հարված է իշխող դեմոկրատական կուսակցության համար: մոտակա ժամանակներում ընդդիմությունը կուժեղացնի ճնշումը կառավարության վրա և կփորձի հասնել խորհրդարանը ցրելուն և արտահերթ ընտրությունների:.
Սեմյձի Մաեհարան հայտնի էր իր կոշտ հայտարարություններով ՌԴ-ի հետ տարածքային վեճերի ժամանակ: Այս տարի նա հայտարարել էր ,որ “հյուսիսային տարածքները (այդպես Ճապոնիայում անվանում են ռուսական Հարավային Կուրիլները)Ռուսաստանը անօրինական գրավել է”.






Facebook
Tweet This
Email This Post
