«Ժառանգությունը» հետաձգել է մանդատները վայր դնելու հարցի քննարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2011 17:54

«Ժառանգություն» կուսակցությունը հետաձգել է խմբակցության եւ խորհրդի համատեղ ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվելու էր խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու կամ մանդատները վայր դնելու հարցը: Այդ մասին հայտնել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հետաձգումը պատճառաբանելով ստեղծված իրավիճակով:

Նիստը պետք է կայանար այսօր` մարտի 6-ին, սակայն որոշվել է այն անցկացնել մարտի 13-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատական ելույթից հետո լքել էր Ազգային Ժողովի նիստերի դահլիճը, ինչից հետո որոշվել էր մարտի 6-ին խորհրդի ընդլայնված նիստում քննարկել կուսակցության հետագա անելիքները:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply