Ֆիլիպ Կիրկորովը դժբախտ է.Ալլա Պուգաչովա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2011 15:44
Ռուսական Էստրադայի պրիմադոննան պատմել է Ֆիլիպ Կիրկորովի հետ իր անհաջող ամուսնության մասինինչպես նաև հայտնի երգչի թերությունների,որոնց հետ ոչ մի կերպ չի հաշտվել:
Պուգաչովայի ասելով ,որին ցիտում է “Անտենա” ամսագիրը, Ֆիլիպի հետ ինքը բաժանվեց առանց մի վայրկյան մտածելու: Բայց նախկին ամուսինը շատ ծանր տարավ:
“Ֆիլիպը ազդվեց?, ինչպես ցանկացած նարգիզ: Նա սպառնում էր,որ ինքնասպան կլինի,իսկ ես պատասխանում էի “դե սկսիր,դե սկսիր””, -պատմում էր երգչուհին: Նա ասում է,որ Ֆիլիպը երբեք իրեն վնաս չի տա ,նույնիսկ նրան ասել է. “Գիտես դա ինձ չի կանգնեցնի,ինձ ոչինչ չի կանգնեցնի” :
“Նա ազդվել էր,իհարկե: Բայց ոչ թե ինձ կորցնելու համար,այլ իր սիրելի եսի: Նա երես առած պատանյակ է: Ես նրան ճանաչում եմ ,երբ նա 11-12 տարեկան էր: Նա իծնե հիվանդ է նարցիսիզմով,դա դժբախտություն է , բայց նա ոչինչ անել չի կարող:”-Պատմել է Պուգաչովան:
Երգչուհին ավելացրել է,որ այդ անհաջող ամուսնությունից հետո իր հարաբերությունները Մաքսիմ Գալկինի հետ իսկական մխիթարանք էր: ” Ես զգում և հասկանում էի ,որ նա հիանալի սիրեկան է ,ինձ հենց այդ էր պետք: Եվ ես հիասթափված չէի : Ես նկատի չեմ ունեցել Մաքսիմի հետ երկարատև հարաբերություններ: Նույնիսկ չեմ նկատել ինչպես ամեն ինչ վերածվեց իրար նկատմամբ ան հրաժեշտության զգացումով,դա զարմանալի է”, – ուրախությամբ կիսվել է Ալլան:






Facebook
Tweet This
Email This Post
