Անջելինա Ջոլին հայտարարություն է արել Լիբիայի փախստականների առթիվ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 6, 2011 13:13

Մինչ  հոլիվուդյան աստղերը ողջունում էին Օսկարի հաղթողներին , մի երեկույթից գնում էին մյուսին ,Անջելինա Ջոլին ուղևորվել է  Աֆղանստան ,որպես ՄԱԿ-ի ազատ կամքի դեսպան: Նա այնտեղ անց է  կացրել  երկու օր, զրուցել է փախստականների հետ ,որոնք փորձում են վերադառնալ  տուն  տասը տարվա աքսորից հետո:

“Մենք  պիտի հիշենք ,որ եթե չօգնենք այս մարդկանց ,մենք կշարունակենք անկայունության և նոր ճգնաժամների շրջապտույտը”,-ասել է նա:

Նա նաև հայտարարություն է արել Լիբիայի փախստականների մասին: “Մենք մարդկանց համար պետք է ապահովենք ազատ ելք,անհրաժեշտության դեպքում էվակուացիա և ապահովենք  տանիք գլխներին: Մենք չենք ուզում ետ նայել և տեսնել ,որ մեր խղճին մահ կա: Որպես ականատեսներ Աֆրիկայում ընթացող նորանոր ճգնաժամերի ,չափազանց կարևոր է ,որ բոլոր կողմերը հարգեն մարդու հիմնական իրավունքները,որոնք վտանգի  ժամանակ փախչում են անվտանգ վայրեր: Ես միայն խնդրում եմ ,որ խաղաղ բնակիչները պաշտպանված լինեն ,չդառնան հաշմանդամ կամ թիրախ:”

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply