Նազարբաևը ղրղզ կանանց ծախսերը համեմատել է պաշտպանության ծախսերի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2011 12:28

Նուրսուլթան Նազարբաևը Ղրղզստանի կանանց առաջին համագումարում ելույթ ունենալով, խոսել է նրանց ծախսերի մասին:”Ուզում եմ պետական գաղտնիք բացել. ինչպես ինձ հայտնել է տնտեսության ու առևտրի զարգացման նախարարը, մեր կանայք իրենց վրա ավելի են ծախսում, քան մենք` զինվելու վրա”: Անցյալ տարվա մարտին հայտարարվել էր, որ 2009-ին Ղրղզստանի պաշտպանության վրա ծասվել է 1,49 մլրդ դոլար, իսկ 2010-ին նախատեսվել էր ծախսել 1,152 մլրդ: Միևնույն ժամանակ Նազարբաևը նշել է, որ կանայք “ձևավորում են երկրի ՀՆԱ-յի մոտավորապես 40%-ը և այդ բաժինն անընդհատ աճում է: Շատ քիչ են  այն կանայք, որոնք ղեկավար դիրքեր են զբաղեցնում “: Նա առաջարկել է կանանց ակտիվորեն մասնակցել երկրի հասրակական կյանքին ու զանազան ծրագրերի:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply