Լիբիական պետական ալիքները հայտարարել են Քադաֆիի ուժերի կողմից նավահանգստային քաղաքների գրավման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2011 11:58

Քադաֆիի զինված խմբավորումները ապստամբներից խլել են Ռաս-Լանուֆ և Թոբրուք քաղաքները: Այս մասին հայտնել  է Agence France-Presse-ը`հիմնվելովԼիբիայի պետական հեռուստաընկերության  հայտնած տվյալների վրա: Ապստամբների կողմից Ռաս-Լանուֆի գրավման մասին տվյալներ կային մարտի 4-ին: Լիբիական պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ Քադաֆիի զորքերը պատրաստվում են Բենգազայի վրա երթի: “Ալ-Ջազիրան” խմբագրական բլոգում հայտնում է, որ Միսրաթում գտնվող  ընդդիմության ներկայացուցիչները հերքել են քաղաքի գրավման մասին լուրը: Նրանք հայտնում են, որ միակ առիթն անհանգստության Լիբիայի երրորդ քաղաքում Քադաֆիին ենթակա ուժերի կողմից ընդդիմադիրների հաճախացած առևանգումն է:  AFP թղթակիցը հայտնել է, որ քաղաքը, որտեղ գտնվում է  երկրի մեծությամբ երկրորդ նավթալցակայանը, ապստամբների հսկողության տակ է:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply