Mazda ընկերությունը սարդերի պատճառով հետ է կանչում 35 հազար ավտոմեքենա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2011 9:25

Հյուսիսային Ամերիկայից ընկերությունը հետ կկանչի 35 հազար Mazda6 սեդան` դեղնափոր սարդերի պատճառով, որոնք բնադրվում են մեքենայի շարժիչում: Թափանցելով մեքենայի մեջ, սարդերը ոստայն են հյուսում վառելիքի բաքի օդափոխիչներում, ինչը կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի և ինքնայրման: Առաջին անգամ այս խնդիրը նկատվել է 2009-ին: Հետաքննության ընթացքում ևս 19 դեպք է արձանագրվել: Հետաքրքիրն այն է, որ սեդանի վրա «գրոհում է» սարդերի ընդամենը մեկ տեսակ, դրա համար էլ  հետ կկանչվեն միայն այն սեդանները, որտեղ բնակություն են հաստատում այդ սարդերը: Այս երևույթի միակ բացատրությունն այն է, որ  սարդերը «սիրում են զբոսնել»   հենց սեդանով: 2010-ն Mazda –ն հետ է կանչել կես միլիոն Mazda3 և Mazda5  ավտոմեքենա, որից 130 հազարը` Հյուսիսային Ամերիկայից: Պատճառը` ղեկի հիդրոուժեղացուցչի անսարքությունն է եղել:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply