Լիբիայի ափերին են մոտենում ԱՄՆ-ի նավերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2011 1:24

Ամերիկյան դեսանտային նավերը ,որոնք  ավելի վաղ անցել էին Սուեզի ջրանցքը   հասել էին Կրետեի ՆԱՏՕ –ի բազա , ուղևորվել  են  դեպի լիբիական ափեր:

Նավերի  վրա կարող են լինել երկու   հազար   զինվորական , հարյուրավոր ուղղաթիռներ, ինչպես նաև  ոչ պակաս  հինգ  ռմբարկու:  Ամերիկյան  իշխանությունները  մեկ անգամ չէ,որ  հայտարարել են ,որ  ռազամա ծովային ուժերը պետք են առաջին հերթին հումանիտար գործողությունների համար: Դրա հետ միասին Վաշինգտոնը  չի բացառում  ռազմական միջամտությունը: Նմանատիպ  նախապատրաստություն է կատարվում  նաև Լոնդոնում: Բրիտանական ԶԼՄ-ները  հաղորդել են ,որ Շոտլանդիայի  Թագավորական գնդի  երրորդ բատալիոնը  պատրաստ է մեկնել Լիբիա:

Կրետեի բնակիչները  ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի  հայտնվելը տեղական  ծովային բազայում ընդունեցին մեծ բողոքի ակցիայով:
Միտինգավորները  տեղական իշխանություններին  կոչ արեցին անմիջապես  փակել  տեղական ծովային  բազան  կամ  մաքրեն այն  ամերիկյան  զինվորականներից: Նրանք  ասում       էին,որ  Աթենքը  չպիտի  օգնի  Վաշինգտոնին   հերթական  ներխուժումը  կատարել:

անի

Իր հերթին  Հունաստանի  պաշտպանության  նախարարությունից  հայտնել են ,որ  ԱՄՆ-ի նավերի հայտնվելը  Կրետե  չի հակասում  սովորական գործողություններին:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply