Տեխասի բնակչուհիներին աբորտից առաջ կստիպեն նայել սաղմի ուլտրաձայնային պատկերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2011 23:22

Ամերիկյան Տեխասի նահանգի բնակչուհիներին  մինչև աբորտ անելը կստիպեն ծանոթանալ  սաղմի ՈՒՁ պատկերին: Մարտի 3-ին նման օրենք է ընդունել ներկայացուցիչների պալատը: Փաստաթղթի համաձայն,  հղիության արհեստական  ընդհատումից 1-3 օր առաջ  կինը պետք է գնա ՈՒՁ հետազոտման: Դրանից հետո բժիշկը պատկերը ցույց կտա կնոջը, կմեկնաբանի այն, ինչպես նաև հնարավորություն կտա  (եթե դա հնարավոր է) լսել սաղմի սրտխփոցը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Սիդ Միլլերն է. նրա կարծիքով, հղի կինը լրիվ կգիտակցի  իրավիճակն  ու հղիությունը  դադարեցնելու  հնարավոր հետևանքները: Այս օրինագծի հակառակորդները կարծում են, որ ՈՒՁ պատկերը դիտելուց հետո կանանց էմոցիոնալ վիճակը կվատթարանա, ովքեր առանց այդ էլ աբորտի հետ կապված սթրես են տանում: Նոր  այս առաջարկությունն օրենքի ուժ կստանա միայն նահանգապետի կողնից հաստատվելու դեպքում:

Դիտվել է 1734 անգամ:
Print Friendly

Leave a Reply