Անակնկալներ մեկնարկում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 5, 2011 17:23
Այսօր մեկնարկած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկու խաղերում էլ անակնկալներ գրանցվեցին: Արարատում Երևանի «Արարատը» ոչ-ոքի խաղաց Երևանի «Բանանցի» հետ: Արտասովորն այն է, որ ուժեղագույնների խումբ վերադարձած «Արարատը» մրցաշրջանը դեռ չսկսած բազմաթիվ խնդիրներ ուներ, թիմը նույնիսկ չկարողացավ ուսումնամարզական հավաք անցկացնել արտասահմանում: Ի դեպ, բարձրագույն խմբի մասնակից մյուս բոլոր թիմերը, այդ թվում նաև «Բանանցը» այդպիսի հնարավորություն ունեցել էին: Ինչևէ, «Արարատ»-«Բանանց» հանդիպումն ընթացավ հավասար պայքարում: 86-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, իսկ «Արարատի» ներկայացուցիչները 3 րոպե անց վերականգնեցին հավասարակշռությունը` 1:1: Մինչև խաղավարտ նոր իրադարձություններ չարձանագրվեցին: Իսկ ահա, Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած «Միկա»-«Շիրակ» խաղում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Ի դեպ, հանդիպման 68-րդ րոպեին «Միկայի» խաղացող Նարեկ Բեգլարյանը չկարողացավ հաստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը:






Facebook
Tweet This
Email This Post
