Լիբիայի գլխավոր նավթային նավահանգիստը ապստամբները գրավել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 13:21
Դաժան մարտերի արդյունքում ապստամբները գրավեցին Լիբիայի նավթային Ռաս-Լանուֆ նավահանգիստը:
Ականատեսների վկայությամբ Մուամարա Քադաֆիի զորքերը դիմադրության ժամանակ օգտագոր ծել են ուղղաթիռներ և կրակ բաց թողնող ռեակտիվ սարքեր: Նրանք նաև հաղորդել են, որ սպանվածների մեջ երկրի առաջնորդի 130 վարձկան կա:
Ավելի վաղ Ռաս-Լանուֆից ,որտեղ գտնվում է երկրի ամենախոշոր նավթավերամշակման գործարանը,հակասական լուրեր տարածվեցին` նավահանգստի նկատմամբ վերահսկողությու ն իրականացնելու վերաբերյալ: Երկու կողմն էլ համոզված հայտարարում էին իրենց գերակայության մասին:
Բայց շաբաթ գիշեր Քադաֆիի հավատարիմ բանակը հարձակվեց Էզ-Զավիա կարևոր նավթային քաղաքի վրա; Մարտերի արդյուքում զոհվեցին 30 հոգի:
Չնայած դա առաջին հարձակումը չէր Էզ-Զավիայի վրա, քաղաքը շարունակում է մնալ ապստ
ամբների ձեռքում: Քաղաքի , որ արդեն երկրորդ շաբաթն է պաշտպանում են ապստամբ բնակիչները, երկնքում ճախրում են ուղղաթիռները:
Այդ ընթացքում լիբիական առաջնորդի որդին Սեյֆ ալ-Իսլամը “Ալ- Ջազիրային ” տված էքկլուզիվ հարցազրույցում խոստացել է զարմացնել աշխարհին Լիբիայում կատարվելիք մի քանի անակնկալներով:






Facebook
Tweet This
Email This Post
