Ռոզա կովը կերել է մի քանի հազար դոլար գումար, որը տերը թաքցրել էր գոմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2011 12:47

Ուկրաինայի Օդեսայի մարզի Տարուտինյան շրջանում Ռոզա մականունով կովը կերել է մի քանի հազար ԱՄՆ դոլար, որը կովի ավազակ տերը թաքցրել էր գոմում: Օլեգ եւ Սերգեյ եղբայրները եւ Մոլդովացի մի անչափահաս բնակիչ` Իվան անունով, 2008 թվականին իրենց համագյուղացիներից մեկից 9450 ԱՄՆ դոլար են հափշտակել ինչպես նաեւ Օդեսայում գտնվող նրա բնակարանի փաստաթղթերը, ոսկե մատանի եւ բջջային հեռախոս:

Ավազակների խոսքով, իրենք աշխատել են Օդեսայի շինարարական կազմակերպություններից մեկում` թալանի ենթարկված ընտանիքի ներկայացուցիչներից մեկի հետ, ով նրանց քիչ գումար է վճարել կատարած աշխատանքի համար: Վիրավորված երիտասարդները որոշել են իրենք իրենց ձեռքով ստանալ վաստակած գումարը, ավելի ճիշտ`գողանալ այն: Հենց տուժողի տան բակում, ավազակները, առանց հաշվելու գողացված գումարը, այն բաժանել են երեք մասի: Իվանին բաժին է հասել 2500 դոլար, կրտսեր եղբորը` 1500, ավագ եղբորը` մնացածը: Հաջորդ օրը եղբայրները վերադարձել են Օդեսայի շինհրապարակ:

Սերգեյի գումարը անմիջապես գողացել են երկաթուղային կայարանում, Օլեգն իր բաժին գումարը թաքցրել է գոմում: Հաջորդ օրը նրան տխուր անակնկալ էր սպասվում` գումարի մեծ մասը կովը կերել էր խոտի հետ միասին, իսկ մնացածը ոտատակ արել եւ թաղել կեղտի մեջ, ինչի հետեւանքով դոլարները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի:

Ավազակներին սպասվում է վեց տարվա ազատազրկում:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply