Սառա Քոնորը Երեւանում ելույթ չի ունենա
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 12:36
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորը չի մասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 8-ին տեղի ունենալիք համերգին: Նման հայտարարություն է տարածել Live Legend Entertainement-ը։
Ընկերության ներկայացուցիչ Թին Կրուգը նշել է, որ հայաստանյան VH Music ընկերությունը, որն էլ կազմակերպել է համերգը, չի կատարել պայմանագրի կետերը եւ խախտել է ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչի պատճառով էլ Քոնորը Երևանում ելույթ չի ունենա:
Մեր բոլոր փորձերը՝ փաստի մանրամասները ճշտելու համար կապ հաստատել հայաստանյան այդ ընկերության հետ, անհաջողության մատնվեցին. VH Music-ի տնօրենը մեկ անջատում, մեկ չէր պատասխանում հեռախոսազանգերին։
Նշենք, որ Սառա Քոնորի մասնակցությամբ փետրվարի 19-ին նախանշված համերգը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ տեղափոխվելով մարտի 8-ին։ VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանը NEWS.am-ին ավելի վաղ հավաստիացրել էր, որ երկրորդ հետաձգում չի լինի, եւ որ պայմանագրի բոլոր կետերը հստակորեն կատարված են։






Facebook
Tweet This
Email This Post
