Տաջիկստանում կբացվի ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2009 14:18

yemblema-sngՕգոստոսի 10-12-ը Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նիստը: Նիստի մասնակիցները կքննարկեն մշակույթի ոլորտում ԱՊՀ-ի մասնակիցների համագործակցության հայեցակարգի նախագիծը, մշակույթի և արվեստի ոլորտում կրթության զարգացման հայեցակարգի նախագիծը, 2009 – 2010 թվականներին ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների պլանի իրագործման հարցը, որին 2009 թ. մայիսի 22-ին հավանություն են տվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարները:

«Սպասվում Է ԱՊՀ գործադիր կոմիտեի մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության գործերի բնագավառում համագործակցության բաժնի ներկայացուցչի մասնակցությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել Է Տաջիկստանի մշակույթի նախարարության մամլո կենտրոնի զրուցակիցը:

Մամլո կենտրոնի ներկայացուցիչը ճշտել Է, որ նիստի աշխատանքին կմասնակցեն Տաջիկաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշակույթի նախարարները:

«Նիստում նաև կքննարկվեն ԱՊՀ երկրներում մշակութային ժառանգության պահպանման օրենսդրության կատարելագործման հարցերը և ԱՊՀ մասնակից պետություններում գեղարվեստական կրթության ապահովման օրենսդրության վերաբերյալ հանձնարարականները»,- հավելել Է նա:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply