Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2011 12:27

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող  շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի երկու մարզուհիներն էլ պարտվեցին: Էլինա Դանիելյանը զիջեց շվեդ շախմատիստուհի Պիա Կրամլինգին: Վերջինս անցողիկ զինվորի միջոցով Դանիելյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում: Այդուհանդերձ, նա վաստակած 7,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Հնդկաստանի ներկայացուցիչ Հոմփի Կոներուն և ֆրանսուհի Մարի Սեբագն ունեն 7-ական միավոր: Կոներուն հաղթեց Լիլիթ Մկրտչյանին: Վերջինս ունի 4 միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply