Մեդվեդևը կփորձի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2011 12:01

Այսօր Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Դմիտրի Մեդվեդևը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը կփորձեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել:

Երեք երկրների առաջնորդները մեկ անգամ չէ, որ հանդիպել են այդ հիմնախնդիրը լուծելու համար: Գործկալության զրուցակցի խոսքով` Մեդվեդևը տրամադրված է շարունակել Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխզիջման որոնումների աշխատանքը, թեպետ նա “որևէ դիվիդենտ չի սպասում և չի ստանում դրանից”: Նախագահների շփումը տեղի է ունենալու ոչ պաշտոնական միջավայրում: Ընդ որում, մի այլ աղբյուր նշել է, որ այն սկզբունքների մշակումը, որոնցով պիտի կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, “շատ բարդ ու դժվար” է ընթանում”:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply